«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Արժեհամակարգ. ի՞նչ կապ ունի այն որևէ ժողովրդի ապրելու կոդի ու միջավայրի հետ

Արժեհամակարգ. ի՞նչ կապ ունի այն որևէ ժողովրդի ապրելու կոդի ու միջավայրի հետ
28.09.2024 | 07:15

Հասարակական կամ պետական կյանքում որևէ կարևոր բան հասկանալը հնարավոր է շատ փոքր ուժերով, այսինքն, հզոր մտավոր կարողություններով մի անհատն էլ դրա համար բավական է։

Այնինչ, նրա հասկացածը կյանքում իրականացնելը ամբողջ հասարակության խնդիրն է, այն էլ՝ պետականության ստեղծած նպաստավոր միջավայրում։

Այսինքն, հասկանալու ու հասկացածը իրականություն դարձնելու մեջ սարեր ու ձորեր կան, և նաև հասկացածը ուրիշներին հասկացնել կա, որը թույլ հասարակություններում համարյա թե անհնարին բան է։

Մեզնում բազմաթիվ կոչեր են հնչում մեր ժողովրդի արժեհամակարգը հասկանալու և այն փոխելու անհրաժեշտության մասին, որը սկզբունքորեն ճիշտ է, բայց այդ հարցում կան շատ անորոշություններ։

Նախ, ի՞նչ բան է այդ արժեհամակարգ ասվածը, ի՞նչ կապ ունի այն որևէ ժողովրդի ապրելու կոդի ու միջավայրի հետ, ի՞նչ կապ ունեն նախորդ երկուսը ժողովրդի ուժի, հզորության ու հպարտության հետ և այլն. հարցերը շատ են։

Բացի դրանից, ի՞նչ են նշանակում տարբեր ժողովուրդների մոտ առաջին հայացքից անմիտ ու անկարևոր թվացող ռիտուալները և դրանց ուղեկցող սիմվոլները, ու արդյո՞ք դրանք ժողովուրդների արժեհամակարգերի արտացոլումներն են։

Եվ այս ու դրանց հետ սերտորեն կապված ուրիշ հարցեր հստակ ու իմաստալից պատասխաններ չունեն, եղածներն էլ տարբեր բնույթի հետաքրքիր մտքերի ու զրույցի մակարդակից վերև չեն բարձրանում։

Բոլոր ժողովուրդներն էլ ունեն որոշակի արժեհամակարգեր, որոնք, իդեալական դեպքում, պետք է ապահովեն տվյալ միջավայրում նրանց կյանքի բարձր որակն ու հարատևումը։

Մարդկանց կյանքն ընթանում է տարբեր չափերի փոփոխությունների պայմաններում, որոնք միջավայրային մի պարադիգմից մարդուն տանում են մի այլ միջավայրային պարադիգմ։

Իսկ ամեն մի միջավայր ունի կյանքի հարատևման իր ալգորիթմը, որն էլ ժամանակի ընթացքում մարդկանց մի արժեհամակարգը դանդաղ տրանսֆորմացնում է դեպի նոր միջավայրի արժեհամակարգ։

Եվ այս պայմաններում, այսինքն, պարադիգմային անցումների ժամանակ, մարդիկ իներցիայի ուժով, արդեն լինելով նոր միջավայրում, գործում են հին միջավայրի արժեհամակարգային օրենքներով, որը ծնում է մեծ ու փոքր սխալների շարան։

Բացի դրանից, որևէ ուրիշ մեկից նրա որակյալ արժեհամակարգը ընդօրինակելն էլ անհնարին է, քանի որ այդ ուրիշ մեկը ապրել կամ ապրում է ուրիշ միջավայրում, իսկ արժեհամակարգը հարմոնիայի մեջ է լինում միայն սեփական միջավայրի հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5193

Մեկնաբանություններ